Թբիլիսիում անհայտ անձինք փչացրել են Ջորջ Բուշի նկարով ցուցապաստառը
Վրաստան
Դեռևս չբացահայտված անձինք փչացրել են ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի նկարով ցուցապաստառը, որը գտնվում Է Թբիլիսիի Իսանի Սամոգորի շրջանի համանուն փողոցի սկզբում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Անհայտ անձինք ցուցապաստառի վրա սև գույնով ներկել են Բուշի դեմքը և անգլերեն «Рresident George» մակագրությունը:
«Նոր ցուցապաստառի պատրաստումը կսկսվի մայիսի 4-ից: Կարծում եմ՝ այս շաբաթ կվերադարձվի (ցուցապաստառի) նախնական տեսքը: Ինչ վերաբերում Է իրավական կողմին, մենք դատապարտում ենք այս արարքը»,- հայտարարել Է Թբիլիսիի քաղաքապետարանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Լևան Նարոուշվիլին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից