Արցախի վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ պատգամավորների
Արցախ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի խորհրդարանի մի խումբ անդամների, ովքեր Արցախում են գտնվում դիտորդական առաքելությամբ: Վարչապետը ողջունել է Արցախ այցելելու նրանց որոշումը և համոզմունք հայտնել, որ այն սկիզբն է հետագա արդյունավետ համագործակցության: Գործադիրի ղեկավարը կարևորել է պարբերական շփումների նշանակությունը՝ փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ համատեղ ծրագրեր իրագործելու տեսանկյունից:
Հյուրերը ներկայացրել են իրենց տպավորությունները մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ դրանք համարելով ժողովրդավարության սկզբունքներին ամբողջությամբ համապատասխանող: Կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան