«Հրապարակ». Ծառուկյանին պատկանող ռեստորանում դաշնակցականները կարգին քեֆ են արել
Հայկական Մամուլ
Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, մայիսի 2-ին մեծ խնջույք է կազմակերպել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Ներկա են եղել միայն դաշնակցականներ՝ մոտ 700-800 հոգի: Խնջույքը կազմակերպվել է մայիսյան հաղթանակների առթիվ:
ՀՅԴ-ական մեր աղբյուրը նշեց, որ այս անգամ միջոցառումն աննախադեպ էր մասնակիցների քանակով, հենց այդ պատճառով էլ ընտրել էին «Փարավոնը»:
Եվ եթե նախորդ տարիներին մայիսյան հաղթանակները նշում էին ամսվա վերջին, ապա այժմ որոշել են նշել ամսվա սկզբին, քանի որ ապրիլի 24-ի առթիվ արտերկրից լիքը հյուրեր կային: Ասում են, թե դաշնակցականները կարգին քեֆ են արել, քոչարի էլ են պարել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից