Չպետք է հեռուն գնացող հետևություններ անել. Արմեն Ռուստամյանը՝ Սահակյանի և Բիբիլովի հանդիպման մասին (տեսանյութ)
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Օսեթիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի հանդիպումից պետք չէ երկկողմանի հարաբերությունների խզման հետ կապված հայտարարություններ անել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ես չեմ կարծում, որ սրանից պետք է հեռուն գնացող հետևություններ անել, իսկ ընդհանրապես մնացած բոլոր երկրները, որոնց թվում է՝ այն երկրները, որոնք չեն ճանաչվել, իրավունք չունեն որևէ տեղ այցելել և որևէ հարաբերություններ ունենալ, չարաչար սխալվում են, որովհետև մենք տեսնում ենք, որ այս ամենը կարող է ժամանակավոր բնույթ ունենալ: Խոսքը կոնտրետ այս դեպքին չի վերաբերում: Չճանաչված շատ պետություններ կան, որոնք դե ֆակտո տվյալ երկրում իշխանություն են իրականացնում: Նույն բանը կարելի է ասել Ղարաբաղի հետ կապված. Ղարաբաղում Ազգային ժողովի ընտրություններ են եղել: Սա ժողովրդի ամենակարևոր իրավունքներից մեկն է, որ որոշի, թե ով պիտի իրեն ղեկավարի, որովհետև դրա այլընտրանքը կամ անարխիան է, կամ դաշտային հրամանատարներով ղեկավարելը»,- նշեց պատգամավորը:
Շարունակությունը՝ 1in.am-ի տեսանյութում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից