Մեսսիին կրկին ցույց կտամ, թե ով է այստեղ բոսսը. Մանուել Նոյեր
Սպորտ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելանա»-«Բավարիա» հանդիպմանն է անդրադարձել մյունխենյան թիմի դարպասապահ Մանուել Նոյերը:
Վերջինս նշել է. «Շատ եմ հարգում Մեսսիին այն ամենի համար, ինչին հասել է: Դրա հետ մեկտեղ նա նաև շատ համեստ է: Սակայն երբ դաշտում հանդիպենք, շատ կարևոր ցույց տալ, թե ով է այստեղ բոսսը: Նման բան արդեն արել եմ աշխարհի առաջնության եզրափակչում և դա շատ լավ է աշխատել: Չորեքշաբթի կրկին նույնը պետք է անենք: «Բարսելանայի» դեմ մեր խաղերը վաղաժամ եզրափակիչ են, և պետք է ամեն ինչ անենք՝ բեռլինյան եզրափակչում խաղալու համար»,- Նոյերի խոսքը մեջբերում է Eurosport-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ