Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում Կատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆը Երկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում են ԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանում Ուկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշություն ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասին Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. Armsport Էբոլա՝ վերադարձող մղձավանջ․ վիրուսը նորից տարածվում է Աֆրիկայում Իրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ 

ՀՅԴ-ն դրական է համարում արտագնա որոշ աշխատողների եկամտահարկը բյուջե ուղղելու նախագիծը

Քաղաքական

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դրական է գնահատում ՀՀ կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը, որով փորձ է արվում արտերկրում շինարարական ու շինմոնտաժային աշխատանքներում ներգրավված ՀՀ քաղաքացիների եկամտահարկն ուղղորդել ՀՀ բյուջե: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը' հավելելով, որ ներկայացված կարգավորումը դեռևս թերի է:

«Այն, որ ունենք գործազրկության հսկայական մակարդակ, փաստ է: Այստեղ հավելյալ անգամ որքան էլ շեշտենք, միևնույն է, պետք է հստակ գիտակցենք, որ այս նախագիծն ուղղված չէ այդ հարցի լուծմանը, այս նախագիծն այլ հարց է լուծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Արծվիկ Մինասյանը: Պատգամավորի խոսքով' արտերկրում և հատկապես Ռուստաստանի Դաշնությունում աշխատող բազմահազար ՀՀ քաղաքացիներ հանդիպում են բազմաթիվ ռիսկերի' կապված նրա հետ, որ նրանց աշխատանքային հարաբերությունները կանոնակարգված չեն, ու նախագիծը կարող է մի շարք հարցերի լուծումը տալ: «Եթե մեր ժամանավոր միգրանտները Ռուսաստանում փող են աշխատում, աշխատավարձ են ստանում, երբ Հայաստանում անցնում են կենսթոշակի, չեն կարողանում թոշակ ստանալ, որովհետև Հայաստանի բյուջե վճարում չեն կատարել: Երկրորդը' մեր բազմահազար քաղաքացիների մի շարք մտահոգությունները կապված են իրենց երաշխավորված աշխատավարձն ստանալու հետ: Հաճախ ենք հանդիպում դեպքեր, որ նրանք դժգոհում են, որ թեև աշխատել են, բայց պատշաճ ձևով նրանց վճարում չի կատարվել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց, որ ներկայում բազմաթիվ են օրինակները, երբ որոշ մարդիկ բանվորական ուժ են հավաքագրում Հայաստանից, տանում են դրսում աշխատելու, ու այդ մարդիկ ոչ մի ձևով պաշտպանված չեն, ուստի, նախագիծը կարևոր է նաև նման խնդիրներին լուծում տալու տեսանկյունից:

Արծվիկ Մինասյանը նաև շեշտեց, որ իրենց խմբակցությունը կարծում է, որ կարգավորումը թերի է: «Ավելի արդյունավետ կլիներ նախագիծը, եթե դրանով կազմակերպության առջև, որ կազմակերպում է աշխատուժի արտահանումը, սահմանվեին որոշակի պայմաններ, այդ թվում' առողջապահական ապահովագրության իրականացում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ նախատեսվող 13 տոկոս եկամտահարկի սահմանումն այնքան էլ հստակ չէ: «Այն նույնականացվեց Ռուսաստանում եկամտային հարկի հետ, բայց կարող է այլ երկիր լինել, որտեղ ավելի ցածր կամ բարձր լինի եկամտահարկը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա առաջարկեց նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմանը ներկացնելիս նշյալ հարցերի առնչությամբ ճշտումներ իրականացնել: Արծվիկ Մինասյանը հավելեց, որ անհրաժեշտ փոփոխությունների դեպքում իրենք դեմ չեն քվեարկի նախագծին:

Մայիսի 5-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգում էր «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմումԿատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆըԵրկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում ենԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանումՈւկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշությունԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվումԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասինԵրեք նավ փորձել է առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցովԱռանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. ArmsportԷբոլա՝ վերադարձող մղձավանջ․ վիրուսը նորից տարածվում է ԱֆրիկայումԻրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայությունԻսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՀանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակՍրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՊայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿՄուսսոլինիին պատի տակ «շան սատակ» արեցին. Փաշինյանի նրա ոգով է ապրում (տեսանյութ) Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր․ 2 երկրները կսկսեն պաշտոնական բանակցություններ՝ խաղաղության շուրջ․ Ռուբիո Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակումԿառլոս Կազեմիրոն համալրել է «Ինտեր Մայամիի» շարքերը Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգովApple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինԻշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները՝ հաղթելու համար. Անի ՍամսոնյանԴավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ ՓուրմոհամադիինՔաղաքապետարանը մշտապես աջակցում է մարզիկներին և սպորտի զարգացմանը․ ԱվինյանԱյսօրվա դատական նիստը կարող ենք բաժանել երկու մասի. Արամ Օրբելյանը մանրամասներ է հայտնումԼատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)Իշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները՝ հաղթելու համար. Անի ՍամսոնյանԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էՄեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՈ՞ր պաղպաղակն է առողջության համար ավելի քիչ վնասակար ԵԽԽՎ-ում Փաշինյանին դիկտոր են անվանել.160-ը 160-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներովՉարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարիցApple-ի գների բարձրացումը Ասիայում խուճապային վաճառքների պատճառ է դարձելՌուսաստանից Ճապոնիա ձկան ենթամթերքի արտահանումը կտրուկ աճել է5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՌուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը Սիկորսկին հայտարարել է Ռուսաստանի վերաբերյալ հնարավոր սադրանքի մասին Տեղի է ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված