Ստեփանակերտում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ- հուշարձան
Արցախ
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ-հուշարձանի բացման և օծման հանդիսավոր արարողությանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել «Առաջ, Արցախ» հասարակական կազմակերպությանը և նախաձեռնության իրականացման մյուս մասնակիցներին' հայրենանվեր այս ծրագիրը կյանքի կոչելու համար:
Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան