Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ 

Արշալույսի գյուղապետարանի պարզաբանումը

Այլ

2015թ. փետրվարի 18-ին Լուրեր.com-ում հրապարակված «Ընկերությունների տնօրենները՝ Մանվել Գրիգորյանի՝ իբրև թե հարկեր չվճարելու մասին» վերտառությամբ հոդվածում տեղ գտած դրույթների և ներկայացված փաստերի առնչությամբ Արշալույսի գյուղապետարանը պարզաբանում է ներկայացրել, որը կարող եք տեսնել ստորև՝ ամբողջությամբ և առանց խմբագրման.

«Ծանոթանալով ԵԿՄ լրատվական ծառայության 18.02.2015թ. Լուրեր.com-ին տրված հրապարակմանը, չեմ ուզում շատ փակագծեր բացել, սակայն ցանկանում եմ անդրադառնալ միայն դրանում նշված 3 հարցերին, իսկ գյուղապետարանի իրավական հարցերին կանդրադառնա փաստաբան Ղևոնդ Պապոյանը. 1.ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը մեր եղբայրներից մեծն է, բայց նա Արշալույսի գյուղապետարանի աշխատանքների հետ ոչ մի առնչություն չունի: 2. Ինչ վերաբերվում է Արշալույսի բնակիչների համոզմունքին, ապա նրանց համոզմունքն այն է, որ 2008 թվականի ընտրություններից հետո ազատվել են բոլոր տեսակի ճնշումներից, բռնություններից, անգամ՝ վանդալիզմից: 3. Դիմում եմ ԵԿՄ լրատվական ծառայությանը, ուզում եմ իմանալ, թե հոդվածում ու՞մ ի նկատի ունեք թուրք ասելով. օսմանյան թուրքերի՞ն, թե՞ ադրբեջանցիներին, ալիևներին, որոնց դեմ մենք եղբայրներով շատ տղաների հետ կռվել ենք 1990-1994 թվերին… Մենք կռվեցինք, որ դուք դառնաք գեներալ, հերոս, զորավար, բայց Ձեր պարզունակ հնարքներով մի՛ փորձեք մոլորության մեջ գցել Արշալույսի ժողովրդին, որի համար ոչինչ չեք արել:

Այժմ իրավական հարցերի մասին.

Նկատի ունենալով, որ Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումներով որպես գյուղապետարանի ներկայացուցիչ հանդիսացել եմ ես, ուստի ցանկանում եմ անդրադառնալ փաստաբան Գուրգեն Գրիգորյանի կողմից բոլորովին վերջերս հրապարակային նյութում նշած այն պնդումներին, որ Արշալույսի գյուղապետի կողմից«խայտառակ անգրագետ և անհիմն դատական հայցեր է ներկայացրել դատարան: Այդ կապակցությամբ ցանկանում եմ հայտնել, որ Արա և Այծեմնիկ ԲԲԸ-ի կողմից վարձավճարները ժամանակին չվճարելու համար կայացվել են դատական ակտեր, որոնցից մի մասը բավարարվել է մասնակիորեն, իսկ մյուս մասը մերժվել են, քանի որ դատարանի կողմից կիրառվել են հայցային վաղեմություն: Իմ գործընկերը, լինելով փաստաբան, քաջատեղյակ է, որ վարձավճարների մասով չկատարված պարտավորությունների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելը չի նշանակում, որ ներկայացված հայցերը եղել են անհիմն և, որ ընկերությունը հողամասի վարձավճարների մասով բարեղճորեն կատարել է իր պարտավորությունները:

1/ Անդրանիկ Թևանյանի դեմ ներկայացված հայցի /քաղաքացիական գործ թիվ Արդ1/0691/02/13/ կապակցությամբ նշեմ, որ դատարանի կողից գյուղապետարանի հայցը մերժվել է, ոչ թե անհիմն լինելու պատճառաբանությամբ, այլ դատարանը գյոււղապետարանի հայցը մերժել է, քանի որ հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո Անդրանիկ Թևանյանի կողմից կամովին վճարվել է պահանջվող վարձավճարի գումարը: Քանի որ Անդրանիկ Թևանյանը վարձավճարները վճարել է պայմանագով սահմանված ժամկետի խախտմամբ և գյուղապետրանի կողմից հայցադիմում ներկայացվելուց հետո, դատարանը կայացրել է վճիռ դատական ծախսերը Անդրանիկ Թևանյանից բռնագանձելու մասին, վերջինիցս գյուղապետարանի օգտին բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ' որպես Արշալույսի գյուղապետարանի կողմից վճարված փաստաբանական ծառայությունների մատուցման գումար։ Նշված փաստերը վկայում են, որ գյուղապետարանի կողմից խայտառակ և անհիմն հայց ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող:

2/ Արշալույս համայնքում գտնվող 705 քմ մակերեսով հողամասի վարձավճարները ժամանակին չվաճարելու համար Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանի կողմից 03.07.2013թ. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի ներկայացված հայցադիմումի /քաղաքացիական գործ թիվ 1/0475/02/13/ կապակցությամբ նշեմ, որ 06.11.2013թ. վճռով դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն, կիրառելով հայցային վաղեմություն' պատասխանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ից հօգուտ հայցվոր Արշալույսի գյուղապետարանի բռնագանձել է 44.103 ՀՀ դրամ' որպես 705 քմ մակերեսով հողամասի 26.09.2010-26.09.2013թթ. վարձավճարների և դրանց վճարումների ուշացման համար պայմանագրերով նախատեսված տուգանքի գումար։ Նշված փաստերը ևս վկայում են, որ գյուղապետարանի կողմից խայտառակ և անհիմն հայց ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող:

3/ Բացի այդ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի կողմից 0.396հա մակերեսով հողամասի համար 1999թ-ից մինչև 2013թ. ընդհանրապես վարձավճար չվճարելու պատճառով Արշալույսի գյուղապետարանի կողմից 12.09.2013թ. հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի' վարձակալության պայմանագիրը լուծելու, դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների մասին: Դատարանի 05.06.2014թ. վճռով վճռվել է «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ից հօգուտ Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանի բռնագանձել 87.614 դրամ'որպես վարձավճարների գումար, 1.752 ՀՀ դրամ' որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար և 34.250 ՀՀ դրամ' որպես Արշալույսի գյուղապետարանի կողմից վճարված փաստաբանական ծառայությունների մատուցման գումար։

4/ Բացի այդ, նկատի ունենալով, որ ընկերության կողմից համայնքի բյուջե չեն վճարվում նաև տեղական տուրքերը, մասնավորապես արտաքին գովազդների համար սահմանված տուրքերը, գյուղապետարանը մոտ ժամանակներս պետք է անդրադառնա նաև այդ գումարների բռնագանձման հարցերին:

5/ Նշված փաստերը վկայում են, որ ընկերության կողմից բարեխղճորեն չեն կատարվել համայնքի նկատմամբ ունեցած պարտավորությունները, որի համար կայացվել են բռնագանձման դատական ակտեր, հետևաբար' գյուղապետարանի կողմից խայտառակ և անհիմն հայց ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին
Ամենադիտված