Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում Կատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆը Երկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում են ԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանում Ուկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշություն ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասին Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. Armsport Էբոլա՝ վերադարձող մղձավանջ․ վիրուսը նորից տարածվում է Աֆրիկայում Իրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ 

«Genealogy» խմբի անդամները «Եվրատեսիլ 2015»-ում պատրաստ են ցնցելու բեմը

Այլ

«Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը դեմ չի լինի շարունակել համագործակցությունը և նոր երգեր ստեղծել: Խմբի անդամներից Վահե Թիլբյանն այս մասին նշեց մայիսի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում «Genealogy»-ի և բուհի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: «Եվրատեսիլ 2015»-ի պատվիրակներն ուսանողների հ ետ հանդիպման ընթացքում ներկայացրին իրենց ընտանիքների պատմությունն՝ այն համեմելով կատակներով ու հումորով:

«Genealogy»-ի անդամ Եսայի Ալթունյանն ընդգծեց, որ շատ է ճամփորդում, շատ համալսարանների ուսանողների հանդիպում, բայց տպավորված է հայի աչքերով: Նա խորհուրդ տվեց երիտասարդներին պահել լույսն իրենց աչքերում:

«Իմ մայրիկը երաժիշտ է, ինձ երգերի ներքո է օրորել: Նա ինձ երեք տարեկանից դաշնամուր նվագել է սովորեցրել: 15 տարեկանում ես գիտեի արդեն, որ երաժիշտ եմ ուզում դառնալ: Ուրախ եմ այս նախագծին մասնակցելու և իմ նոր ընտանիքի հետ հանդես գալու համար: Միասին «Genealogy»-ի հետ մենք պատրաստ ենք ցնցել բեմը: Մենք վեցով չենք բեմում լինելու, 10 միլիոն հայեր են լինելու բեմում մեզ հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Եսայի Ալթունյանը՝ խոստանալով տպավորել բոլորին:

Խմբի անդամ Ինգա Արշակյանն էլ պատմեց իր և քրոջ՝ Անուշի առաջին բեմելի և Երգի պետական թատրոնում հայտնվելու մասին: Նրա խոսքով՝ «Genealogy»-ում փորձում են մատուցել մեր դարավոր մշակույթի փոքրիկ մասը: Երգչուհին հավաստեց, որ «Genealogy»-ում լինելն իր համար կարծես երազ լինի:

Վահե Թիլբյանն էլ տեղեկացրեց, որ իր ամբողջ կյանքում երգել է: «Ես ցանկանում էի դառնալ բժիշկ: Երբեմն օգտագործում եմ այդ գիտելիքները: Կարծում եմ, որ կրթությունը շատ կարևոր է, որքան կարողանում եմ՝ կրթվում եմ»,- շեշտեց նա:

Ստեֆանի Թոփալյանն իր խոսքում ընդգծեց, որ ինքը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ճապոնացի, ու տպավորված է նրանից, որ Հայաստանում խոսում են նաև ճապոներեն:

««Genealogy»-ն բեմում լավագույնս է ներկայանալու: Մենք մեր երգով խաղաղության և սիրո հաղորդագրություն ենք ուղարկելու»,- նշեց Ստեֆանի Թոփալյանը: Հանդիպման ընթացքում պարզվեց, որ երգչուհին տոլմա և սուշի է սիրում, և հաճախ խառնում է դրանք: «Ամեն օր ավելի ու ավելի եմ սիրահարվում Հայաստանին, կցանկանայի ապրել այստեղ»,- ասաց նա:

Երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն էլ նկատեց, որ Հայաստանում շատ մեծ սեր է զգում, և «Genealogy»-ի անդամներն իր նոր ընտանիքի մասն են: Հանդիպմանը ներկա չէր խմբի մյուս անդամ Թամար Կապրելյանը, ով այժմ Կոլումբիայի համալսարանում քննություններ է հանձնում:

Հանդիպման ընթացքում ամերիկյան համալսարանի ուսանողները հանդես եկան գեղարվեստական համարներով: Երգեցին նաև «Genealogy»-ի անդամները: Ուսանողները նաև երգիչներին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: Վահե Թիլբյանին ուսանողներից մեկը սալսա պարել առաջարկեց, իսկ Եսայի Ալթունյանին խնդրեցին ֆրանսերենով արտասանել «կրուասան» բառը:

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկու համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար' Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խոր հրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ' կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմումԿատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆըԵրկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում ենԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանումՈւկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշությունԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվումԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասինԵրեք նավ փորձել է առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցովԱռանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. ArmsportԷբոլա՝ վերադարձող մղձավանջ․ վիրուսը նորից տարածվում է ԱֆրիկայումԻրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայությունԻսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՀանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակՍրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՊայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿՄուսսոլինիին պատի տակ «շան սատակ» արեցին. Փաշինյանի նրա ոգով է ապրում (տեսանյութ) Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր․ 2 երկրները կսկսեն պաշտոնական բանակցություններ՝ խաղաղության շուրջ․ Ռուբիո Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակումԿառլոս Կազեմիրոն համալրել է «Ինտեր Մայամիի» շարքերը Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգովApple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինԻշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները՝ հաղթելու համար. Անի ՍամսոնյանԴավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ ՓուրմոհամադիինՔաղաքապետարանը մշտապես աջակցում է մարզիկներին և սպորտի զարգացմանը․ ԱվինյանԱյսօրվա դատական նիստը կարող ենք բաժանել երկու մասի. Արամ Օրբելյանը մանրամասներ է հայտնումԼատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)Իշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները՝ հաղթելու համար. Անի ՍամսոնյանԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էՄեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՈ՞ր պաղպաղակն է առողջության համար ավելի քիչ վնասակար ԵԽԽՎ-ում Փաշինյանին դիկտոր են անվանել.160-ը 160-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներովՉարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարիցApple-ի գների բարձրացումը Ասիայում խուճապային վաճառքների պատճառ է դարձելՌուսաստանից Ճապոնիա ձկան ենթամթերքի արտահանումը կտրուկ աճել է5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՌուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը Սիկորսկին հայտարարել է Ռուսաստանի վերաբերյալ հնարավոր սադրանքի մասին Տեղի է ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված