«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը զանգահարել է Յուվեցի Կարոյին և հրահանգել է «փակել թեման»
Հայկական Մամուլ
73-ամյա գործարար տիկնոջ՝ Գոհար Ենոքյանի ձերբակալության շուրջ նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: Մամուլում արդեն իսկ գրվել է, որ նա գումարային չմարված հաշիվներ է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի հետ: Ենոքյանը հսկայական գումար է վերցրել նրանից, բայց չի վերադարձրել:
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Ենոքյանը Յուվեցի Կարոյից այդ գումարը վերցրել է Գագիկ Ծառուկյանին ունեցած մեծ պարտքը փակելու համար: Սակայն նրան դրա մասին չի ասել: Իսկ երբ Գոհար Ենոքյանը չի վերադարձրել պարտքը, Յուվեցի Կարոն սկսել է տարբեր միջոցներով պահանջել այդ գումարը, ճնշումներ է բանեցրել, սպառնացել է կուսակից տիկնոջը:
Չդիմանալով ճնշումներին՝ Ենոքյանը ճնշումների մասին պատմել է Ծառուկյանին և օգնություն խնդրել: Վերջինս էլ զանգահարել է Յուվեցի Կարոյին, ասել, որ այդ գումարով Ենոքյանն իր պարտքն է փակել և հրահանգել է «փակել թեման» ու տիկնոջը հանգիստ թողնել:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից