OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ ՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Իրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը 

«Հաղթանակի գեներալները». Սերգեյ Սարդարով

Հասարակություն

Ապագա գեներալը ծնվել է 1909 թվականի փետրվարի 25-ին Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում: Սարդարովների բազմազավակ ընտանիքը (7 երեխա) Առաջին աշխարհամարտի տարիներին ստիպված է լինում տեղափոխվել Բաքու, ապա՝ Տաշքենդ (1918թ.):

Փականագործից՝ կոմերիտմիության քարտուղար

Տաշքենդում 1921թվականին Սերգեյն աշակերտում է փականագործի մոտ, որից հետո վեց տարի աշխատում է որպես փականագործ' միաժամանակ ստանալով միջնակարգ կրթություն և համալրելով շարքերը: 1927 թվականին կոմերիտմիության Տաշքենդի քաղկոմը Սարդարովին ուղարկում է ուսանելու Մոսկվայի պետական համալսարանի աշխատավորական բաժին, որն ավարտելուց հետո Սերգեյն ընդունվում է Մոսկվայի Բաումանի անվան մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտ: Վերը նշված համալսարանի hասարակական աշխատանքներում ակտիվ մասնակցության և ուսման մեջ փայլուն առաջադիմության համար Սարդարովն ընտրվում է կուրսի կոմերիտական կազմակերպության քարտուղար և համալրում է կոմունիստական կուսակցության շարքերը:

Զինվորական կարիերայի սկիզբը

1931թվականին Սերգեյին զորակոչում են բանակ և ուղարկում սովորելու Լենինգրադի ռազմատեսական օդաչուական դպրոցում: Ուսումն հաջողությամբ ավարտելուց հետո' 1932 թվականին Սերգեյին ուղարկում են Էնգելսի օդաչուական դպրոց: Մեկ տարի անց նա ուղևորվում է Սևաստոպոլ, որտեղ սովորում է օդաչուական կազմի կաչինսկյան դասընթացներում, որոնք ավարտում է 1934 թվականի հուլիսին:

Առաջին մարտական մկրտությունը

Սերգեյ Սարդարովը 1934 թվականից ծառայել է Ռուսաստանի հեռավորարևելյան հատուկ բանակում, որտեղ սկզբում նշանակվել է գրոհային ավիացիոն էսկադրիլիայի դասակի հրամանատար: Այնուհետև' 1936 թվականին դառնում է ավիագնդի ջոկատի հրամանատար։ 1938-1939 թվականներին եղել է 18-րդ կործանիչ ավիաէսկադրիլիայի կոմիսար, որից հետո' 1940 թվականին Սերգեյ Սարդարովը նշանակվում է Խաբարովսկի 29-րդ ավիագնդի հրամանատար։

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում զինվորական ծառայությունը շատ մոտ էր մարտական պայմաններին. Սարդարովը բազմաթիվ անգամ թռչում էր սահմանն ապօրինի հատած ճապոնական ինքնաթիռների հետևից. ճապոնական իշխանությունները Խասան լճի մոտակայքում և Խալխին-Գոլ գետի մոտ ռազմական արկածախնդրություններ էին կազմակերպել ընդդեմ ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի, որոնք ավարտվել էին անհաջողությամբ: Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945 թթ.», 2010 թ.:

Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմը Սերգեյ Սարդարովը դիմավորում է Հեռավոր Արևելքում: Սարդարովի բազմաթիվ դիմումներից հետո 1942 թվականին նրան ուղարկում են Չկալով' ԽՍՀՄ օդային ուժերի ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի կատարելագործման դասընթացների: 1942 թվականի հուլիսին Սարդարովին ուղարկում են հյուսիսային ճակատ, որտեղ նա նշանակվում է 965-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար:

Սարդարովի գլխավորած 965-րդ կործանիչ ավիագունդը 1942 թվականից պաշտպանել է Արխանգելսկը,Աստրախանը, Գրոզնին, Միներալնիե Վոդին։ 1944 թվականին փոխգնդապետ Սարդարովի ավիագունդը մասնակցել է Թամանյան թերակղզու, Ղրիմի ազատագրմանը, Օդեսան պաշտպանել օդային հարձակումներից։ 1944 թվականի վերջին Սարդարովը նշանակվել է 123-րդ կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատարի տեղակալ, որի կազմում մասնակցում է Օդեսայի ազատագրմանը (1944 թվականի ապրիլի 10), Յասկո-Քիշնևյան հարձակման գործողությանը, ինչպես նաև Ռումինիայի ազատագրմանը։

Հետպատերազմյան տարիներ

Հաղթական պատերազմից հետո Սերգեյ Սարդարովը շարունակում է ծառայությունը ԽՍՀՄ օդային ուժերում: 1948 թվականին նրան շնորհվում է գնդապետի կոչում, նա նշանակվում է 123-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար: 1950-1952 թվականներին Սերգեյ Սարդարովը սովորել է գլխավոր շտաբի Կ. Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտելուց հետո նշանակվում է ավիագնդի հրամանատարի տեղակալ, իսկ 1953 թվականին՝ ավիագնդի հրամանատար. նույն տարում Սերգեյ Սարդարովին շնորհվում է գեներալ-մայորի կոչում:

«Սառը պատերազմի» տարիներին աշխարհը բաժանված էր երկու ճամբարների, և հենց այդ ժամանակ ԽՍՀՄ-ում սկսում են ձևավորվել ժամանակակից հակաօդային ուժերը:

1958 թվականին Սարդարովին շնորհվում է գեներալ-լեյտենանտի կոչում: 1960 թվականին Սերգեյ Սարդարովը կազմավորում է 2-րդ առանձին հակաօդային բանակը' առաջին հրամանատարի կարգավիճակում. բանակի ստորաբաժանումները պաշտպանում էին ԽՍՀՄ հյուսիս-արևմուտքը և դիրքավորված էին Բելառուսում, Լիտվայում, Լատվիայում և Կալինինգրադի շրջանում: Արշակ Վիրաբյան, «Հայտնի արցախցիները», 1992թ.

1963 թվականին Սարդարովն ընտրվում է Բելառուսական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1965 թվականին Սերգեյ Սարդարովին շնորհվում է ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետի կոչում: 1963 թվականից մինչև 1971 թվականի փետրվարը զբաղեցրել է Գ. Ժուկովի անվան հակաօդային պաշտպանության ռազմային հրամանատարական ակադեմիայի պետի տեղակալի պաշտոնը:

ԽՍՀՄ ռազմական ուժերից զորացրվելուց հետո ապրել է Մինսկում, զբաղվել կրթա-դաստիարակչական և հասարակական գործունեությամբ:

ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովը մահացել է 1987թվականի սեպտեմբերի 6-ին Մինսկում և թաղվել տեղի Արևելյան գերեզմանատանը:

Պարգևները

Սերգեյ Սարդարովը պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի երկու, Կարմիր աստղի երկու, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանների, «Մարտական ծառայության համար» և 14 այլ շքանշաններով։

Սերգեյ Սարդարովի հայրենի գյուղում կանգնեցվել է գեներալի հուշարձանը. հառնում է լեռնային արծվի բրոնզաձույլ կերպարը' հայացքը դեպի թշնամու հորիզոնը: 

Պատրաստեց Հենրիխ Մարգարյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված