Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Մայիսի 6-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա» պիցցերիայի մոտակայքում քաղաքացին սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա. Խ.-ը (ծնվ.1994թ.) փորձել է վնասել իրեն ռետինե լարանով, սակայն կանխվել է տեղի ուժերով:
Ա.Խ.-ը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. նրան տեղում ցուցաբերվել է հոգեբանական խորհրդատվություն:
***
Մայիսի 6-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե.Թադևոսյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի ոչ սթափ վիճակում գտնվող բնակիչը ընկած է 3-րդ հարկի նախասրահում, ում իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Վ. Բ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 6-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի բնակիչը ցանկանում է կտրել բազկերակները և ցած նետվել պատշգամբից:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ն. Ա.-ը (ծնվ. 1982թ.) չի վնասել իրեն և գտնվում է ոչ սթափ վիճակում:
***
Մայիսի 6-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 41-րդ փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ - փրկարարները Ռ. Ս.ին (ծնվ.1937թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից