Եթե «Բավարիան» դուրս գա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` սենսացիա կլինի. Մյուլեր
Սպորտ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա» - «Բավարիա» դիմակայությանն է անդրադարձել Թոմաս Մյուլերը, ով իր թիմի՝ եզրափակիչ դուրս գալու տարբերակը համարում է սենսացիա:
«Երկրորդ խաղակեսում թվում էր, որ վերահսկում ենք խաղը: Այստեղ շատ բարդ է խաղալը, սակայն չէի մտածում, որ կարող ենք 3:0 հաշվով պարտվել: Բայց մենք «Բավարիան» ենք, մենք չենք հանձնվում: Հիմա մեզ սպասվում է այնպիսի խաղ, ինչպիսին «Պորտուի» դեմ էր: Սա անսպասելի էր, սակայն եզրափակիչ դուրս գալու համար ամեն ինչ կանենք: Եթե մեզ հաջողվի՝ սենսացիա կլինի»,- Մյուլերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ