Մինչև տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին
Հայաստան
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մինչև 2015-ի տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված:
Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Նորագավիթ 1-ին փողոցով:
Խոշոր բեռնատարներին և դեպի Արցախի փողոցի ուղղությամբ երթևեկող այլ տրանսպորտային միջոցներին առաջարկվում է Նորագավիթի 1-ին փողոցի վերջնամասից աջ շրջադարձով երթևեկել դեպի Արտաշատի խճուղի և ճանապարհը շարունակել Արտաշատի խճուղով դեպի Թամանցիների փողոցը, կամ Երևան-Մեղրի ճանապարհից Մասիս քաղաքով երթևեկել դեպի Երևան քաղաքի Արարատյան և Շիրակի փողոցների ուղղությամբ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից