«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում 

2008 թվականին սկսվեց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերում արմատական բեկման փուլը. Գագիկ Եգանյան

Իրավունք

Նախօրեին Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը խոսեց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: «Արդեն տաս տարի է՝ ինչ Հայաստանը ներառված է այս երևույթի դեմ պայքարի հարցերում և պայմանականորեն կարելի է աշխատանքները երեք փուլի բաժանել։

2002-2004 թթ. նշանավորվեցին նրանով, որ առաջին անգամ քրեական օրենսգրքի մեջ սահմանվեց թրաֆիքինգ երևույթը՝ ի՞նչ է իրենից ներկայացնում և համապատասխան պատժամիջոցները, բացի դրանից՝ ձևավորվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ և որպես արձագանք իրականացված քայլերի՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության ամենամյա զեկույցի մեջ Հայաստանի ջանքերը գնահատվեցին որպես երկրորդ խմբի երկրների շարքին արժանի ջանքեր։ Առաջինը դա նրանք են, որտեղ կա և՛ օրենսդրություն, և՛ բավական արդյունավետ պայքար այս երևույթի դեմ: Երկրորդ խումբը վերաբերում է այն երկրներին, որոնք ունեն օրենսդրություն, բայց դեռ պայքարի միջոցները նշանակալից հաջողություններ դեռևս չեն արձանագրել կամ ամբողջությամբ խնդիրը չեն լուծել: Եվ երրորդ խումբը, որտեղ ոչ օրենսդրությունն է պատշաճ մակարդակի վրա, ոչ էլ ջանքեր են կիրառում այս ուղղությամբ:

Եվ միայն 2008 թվականից հետո սկսվեց այս երևույթի դեմ պայքարի հարցերում արմատական բեկման փուլը: Եթե փորձենք երկու բառով այդ փուլի բնորոշ գիծը ասենք, այն է, որ համակարգված և հետևողական աշխատանք տարվեց այս երևույթի հետ կապված բոլոր դրսևորումների և հարցերի առնչությամբ: Նախ առաջինը բարձրացվեց այս հարցերով համակարգման լիազորություններ ունեցող խորհրդի կարգավիճակը: Մինչև այդ կար նախարարությունների վարչության պետերի մակարդակով գործող հանձնախումբ, ներկայումս՝ դրա փոխարեն գործում է փոխվարչապետի ղեկավարությամբ թրաֆիքինգի հարցերի խորհուրդ, որտեղ ընդգրկված են հանրապետության բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները: Խորհրդին կից ձևավորվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը եղավ այն աշխատանքային մարմինը, որտեղ քննարկվում էր և համապատասխան առաջարկներ էր ներկայացվում խորհուրդին: Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպեց խիստ ծրագրված հիմքի վրա, այսինքն՝ կա գործողությունների ազգային ծրագիր, ներկայումս կա 2010-2012թթ. համար և պարբերաբար հրավիրվող խորհրդի նիստերով քննության է առնվում գործողությունների այս կամ այն ծրագրերի իրականացման հարցը», - նշեց Եգանյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ
Ամենադիտված