ՌԴ փորձագետները մրցակցային են գնահատում Արցախի խորհրդարանական ընտրությունները
Արցախ
ՌԴ ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունները ժողովրդավար և ազատ է գնահատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փորձագետը փաստում է, որ մի քանի տարի առաջ եղել է դիտորդ Սիրիայում և համեմատական անցկացնելով՝ շեշտում է, որ ԼՂՀ-ում թե՛ ընտրություններն էին ավելի ժողովրդավար, թե՛ ավելի մրցակցային:
Քաղաքագետ Անդրեյ Արեշևն էլ հավելում է, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել, և տարբեր երկրներից միջազգային դիտորդներ էին ժամանել: «Ուշադրության են արժանի ոչ միան Բաքվի նյարդային հայտարարությունները, այլև ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունն ու ԱՄՆ-ի հայտարարությունը: Երկու հայտարարություններում էլ ասվում էր, որ ընտրությունների արդյունքը չի կարող ազդեցություն ունենալ հակամարտության լուծման վրա, սակայն միաժամանակ կարևորվում է ԼՂ ժողովրդի իրավունքը սեփական ապագայի և կյանքի առնչությամբ: Սա շատ կարևոր է և թեպետ հայտարարությունն արձանագրային էր, դիվանագիտական տեքստ, սակայն սա ինչ-որ քայլ է ճանաչման առնչությամբ»,- ասաց Արեշևը՝ հավելելով, որ եկել է կարծրատիպերի կոտրման ժամանակը և նման հայտարարությունները նման կածրատիպերի կոտրման սկիզբ կարող են հանդիսանալ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան