Հայկական որբանոցը քանդելու որոշումը զայրացրել է Թաներ Աքչամին
Հասարակություն
Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր զայրույթն է հայտնել Ստամբուլի Թուզլա շրջանում «Արմեն ճամբար» անունով հայտնի հայկական որբանոցը քանդելու փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրք պատմաբանը այս մասին գրառում է թողել Facebook-ի իր էջում:
«Մեծ թվով մարդիկ կան, ովքեր հարցնում են` արդյո՞ք Ցեղասպանություն է տեղի ունեցել 1915 թվականին, թե ոչ... Ապրում ենք մի պետությունում, որտեղ անգամ նորմալ պայմաններում հայերին պատկանող գույքը բռնագրավվում է, դրա վրա առանց ամաչելու լյուքս վիլլաներ են կառուցվում, հետո էլ պետությունը «Այն, ինչ արել ենք հայերին, ոչ ոք չի արել» ասելով շրջում է... Մի երկրում, որտեղ անամոթությունը հասել է այս չափերի, դեռ կհարցնեք, թե ի՞նչ է տեղի ունեցել 1915 թվականին»,- գրել է Աքչամը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից