Եթե Վրաստանից պատասխան պահանջելու լինեին՝ իմ կոլեգան կզանգահարեր ինձ. Գալուստ Սահակյանը՝ իր սկանդալային հանդիպման մասին (տեսանյութ)
Քաղաքական
Հարավային Օսեթիայի խորհրդարանի խոսնակը մոտեցել է Գալուստ Սահակյանին, ցավակցել է Ցեղասպանության անմեղ զոհերի մահվան կապացությամբ ու հեռացել է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Սահակյանը հասկանում է այն աղմուկը, որը բարձրացվել է:
«Հայ-վրացական հարաբերություններում ես իմ փոքրիկ դերակատարումն ունեմ, առաջին այցերիցս մեկը եղել է Վրաստան և հանդիպել եմ Վրաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ, հիմնավորել եմ մեր պետության տեսակետը, այնպես որ Գալուստ Սահականին «հարվածելու» համար չի կարելի մեծ աղմուկ բարձրացնել»,- ասաց Սահակյանը:
Ինչ վերաբերում է Վրաստանի՝ պատասխան պահանջելուն, Սահակյանը նկատեց, որ եթե Վրաստանից պատասխան պահանջելու լինեին, ապա իր կոլեգան կզանգահարեր իրեն:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից