Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վաճառքի են հանել Նոր Օռլեանի տունը (լուսանկար)
Այլ
Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինիա Ջոլին վաճառքի են հանել Նոր Օռլեանի առանձնատունը: Տան արժեքը կազմել է 6,5 միլիոն դոլար:
Տունը, որը ներառում է հինգ սենյակ, գտնվում Է քաղաքի ֆրանսիական թաղամասում: Հրատարակության տվյալներով՝ առանձատան ձեւավորման որոշ տարրեր կատարել է անձամբ Բրեդ Փիտը, որը սիրող ճարտարապետ է:
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վաճառքի են հանել Նոր Օռլեանի իրենց առանձնատունը: Նշվում է, որ զույգը պոտենցիալ գնորդներին արգելում է լուսանկարել իրենց տան ինտերիերը:
Ջոլին և Փիթը տունը ձեռք են բերել 2005 թվականին 3,5 միլիոն դոլարով: Նրանք տեղափոխվել են Նոր Օռլեան, որպեսզի տեղացի բնակիչներին օգնեն «Կատրինա» ավերիչ փոթորկից հետո, որը քաղաքում մոլեգնել է 2005 թվականի օգոստոսին:
Դերասանները միասին են 2005 թվականից: 2014-ի օգոստոսին զույգը հարսանիք է արել:



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից