«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում 

Ոստիկանությունը չի ենթարկվել ու չի ենթարկվելու սադրանքների (տեսանյութեր)

Իրավունք

Մաշտոցի պողոտային հարող այգում սույն թվականի մարտի 31-ին, ապրիլի 3-ին և 4-ին տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, դրանց ընթացքում հավաքների և այլ միջոցառումների առանձին մասնակիցների դրսևորած վարքագծի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում հայտարարել հետևյալը.

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված խնդիրների սահմաններում ՀՀ ոստիկանությունը հիշյալ այգում իրականացրել և իրականացնում է իր ընթացիկ գործառույթները: Հավատարիմ մնալով իր գործելակերպին և իր գործունեության մեջ պահպանելով օրինականության, անձի իրավունքները և ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու և մարդասիրության սկզբունքները՝ ՀՀ ոստիկանությունը շարունակաբար ձեռնպահ է մնացել լարվածություն առաջացնող գործողություններ կատարելուց, այդ թվում՝ վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու իր իրավունքն իրացնելուց:

Սակայն նման պայմաններում, հակառակ իրավախախտումներ կատարելուց ձեռնպահ մնալու բազմաթիվ կոչերին, հավաքների և այլ միջոցառումների առանձին մասնակիցներ դրսևորել են հակաիրավական վարքագիծ, ինչն առնվազն անհամատեղելի է նախկինում նրանց կողմից հնչեցված բնապահպանական նպատակների և խաղաղ հավաքների ազատության հետ:

Սակայն նույնիսկ այդ դեպքերում ոստիկանների գործողությունները կրել են բացառապես կանխարգելիչ բնույթ, եղել ընդգծված զուսպ և հանդուրժող:

Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունն անթույլատրելի է համարում ցանկացած անձի կողմից ցանկացած իրավիճակում միջանձնային բախումներ հրահրելուն ուղղված գործողությունները, ինչպես և ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կանոններին չենթարկվելու սադրիչ հորդորները:

Ոստիկանությունը չի ենթարկվել ու չի ենթարկվելու սադրանքների և շարունակելու է ապահովել վարչական իրավախախտումների ու հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության պահպանությունը, սեփականության իրավունքի պաշպանությունը, որի համար կանխարգելիչ միջոցներից բացի իրավասու է ձեռնարկել նաև խափանող կամ կասեցնող բնույթի գործողություններ:

Մաշտոցի պողոտային հարող այգում անցկացվող հավաքների և այլ միջոցառումների բնութագրական առանձնահատկությունն է դարձել նաև այն, որ միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ՀՀ ոստիկանության կողմից հրավիրվող ,,կլոր սեղանների,, մասնակցելու և շահագրգիռ քննարկումներ անցկացնելու փոխարեն, որոշ ակտիվիստներ նախընտրում են ծառայություն իրականացնող ոստիկաններին իրավական բնույթի հարցադրումներ անելու միջոցով հանրության մեջ նրանց գործողությունների ոչ իրավաչափության պատրանք ստեղծել: Մինչդեռ ցանկացած պետական մարմնի, այդ թվում՝ ոստիկանության գործողությունների կամ անգործության հետ համաձայն չլինելու դեպքում յուրաքանչյուրն ազատ է դրանք վիճարկել վերադասության կամ դատական կարգով:

ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում հորդորել Մաշտոցի պողոտային հարող այգում անցկացվող հավաքների և այլ միջոցառումների կազմակերպիչներին (մասնակիցներին) հանրային ուշադրության նվաճումը չկառուցել ՀՀ ոստիկանության հետ հակադրման (հակամարտության) փորձերի վրա: Քաղաքացիական որևէ նախաձեռնություն, որքան էլ դրական և առաջադեմ լինի, չի կարող ծառայել իր նպատակին, եթե իրացվում է օրենքն անտեսելու, իրավապահ մարմինների հետ համագործակցությունը կամ երկխոսությունը ժխտելու ձևաչափով:

Բնապահպանական կամ ցանկացած այլ իրավունքի պաշտպանություն դատապարտված է ձախողման, եթե իրականացվելու է իրավունքի հանրաճանաչ սկզբունքների խախտման և այլոց իրավունքների ու ազատությունների ոտնահարման եղանակով:

ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ կոչ է անում դրսևորել ողջամտություն, ձեռնպահ մնալ քաղաքացիական իրավունքները չարաշահելուց և հանրության անդամներին նրանց ենթադրյալ իրավունքների և դրանց իրականացման հետևանքների վերաբերյալ թյուր պարզաբանումներ տալուց: Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի իրավական նախադրյալների առկայության դեպքում և օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում չեզոքացնել անօրինական գործողության կամ անգործության վերածված ցանկացած ոչ իրավաչափ մտադրություն՝ իրավիճակից թելադրվող պիտանի, անհրաժեշտ և չափավոր բոլոր միջոցներով:

ՀՀ Ոստիկանություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ
Ամենադիտված