Ռետրո ավտոմեքենաները սկսեցին իրենց երթը` նվիրված Շուշիի ազատագրման 23- րդ և Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին
Հասարակություն
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախաձեռնությամբ հայ ռետրո ավտովարորդները մեկնեցին Արցախ' նվիրված Շուշիի ազատագրման 23-րդ և Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին:
«Ամեն տարի փորձում ենք ռետրո մեքենաների հետ կապված մի բան անել և արել ենք քաղաքային նշանակության միջոցառում, քաղաքի մեջ: Սա առաջին միջպետական նմանատիպ միջոցառումն է»,- «Արմենպրես»-ի հետ զրուցում ասաց ավտոմոբիային ֆեդերացիայի փոխնագահ Սուրեն Մխիթարյանը:
Վերջինս փաստեց, որ մեքենաները մինչ այս անցել են հատուկ տեխնիկական զննում և ունակ են անցնելու նման երկար ճանապարհ:
Երևան-Շուշի-Ստեփանակերտ ռետրո ավտոմեքենաների երթը կանգ կառնի Վեդիում, Գորիսում, Շուշիում: Վերջին կանգառը կլինի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից