Եռատոնի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն Շուշիում և Ստեփանակերտում
Արցախ
Մայիսյան եռատոնը համազգային նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, քանի որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից տասնամյակներ անց գրանցվեց հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակներից մեկը' Շուշիի ազատագրում, և ձևավորվեց ԼՂՀ պաշտպանական բանակը, որն այսօր էլ հայկական զինված ուժերի հետ պաշտպանում է մեր հայրենիքի անվտանգությունը: Եռատոնի կապակցությամբ Արցախի խոշոր քաղաքներում՝ Ստեփանակերտում և Շուշիում, նախատեսվում է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ ԼՂՀ նախագահն ու վարչապետը այցելել են Շուշի, որտեղ ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Նելսոն Ստեփանյանի և Տանկի հուշարձաններին: «Ողջ օրվա ընթացքում Շուշիում նախատեսված են տարատեսակ միջոցառումներ' համերգ, տոնական տոնավաճառի անցկացում, որին կհաջորդի «Շուշիից Շուշի» խորագրով ցուցահանդեսը: Երեկոյան նախատեսվում է համահայկական խաղերի ջահի վառումը, որին կհաջորդի մեծ միջոցառում արդեն ԼՂՀ նախագահի նստավայրում: Բակո Սահակյանը Հայրենական և Արցախյան պատերազմի մասնակիցներին և հասարակական գործիչներին կպարգևատրի, քանի որ մայիսյան եռատոնը նաև պետականաշինության կարևորագույն տոներից մեկն է»,- ասաց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ մայիսի 9-ին առավոտյան 10:30-ին պաշտոնական պատվիրակությունները կայցելեն Ստեփանակերտի հուշահամալիր, որին կհաջորդի փոքրիկ զինվորական շքերթը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան