«Միլանը» բանակցում է Իբրահիմովիչին վերադարձելու հարցի շուրջ
Սպորտ
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալի` Մինո Ռայոլայի հետ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի` միլանյան թիմ հնարավոր վերադարձի համար: Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարոն:
Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը միլանյան թիմում հանդես է եկել 2010 - 2012 թթ:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «Միլանը» ցանկանում է վերադարձնել Իբրահիմովիչին, եթե վերջինս համաձայնի աշխատավարձի էական նվազեցման: «Ռոսոներները» ՊՍԺ-ի առաջատարին առաջարկում են երեք տարվա պայմանագիր և տարեկան € 6,5 մլն աշխատավարձ` գումարած բոնուսներ՝ այն դեպքում, երբ ֆրանսիական ակումբում Իբրահիմովիչը վաստակում է տարեկան 14 մլն եվրո:
Նշենք, որ ՊՍԺ-ի հետ Իբրահիմովիչի պայմանագիրը գործում է մինչև 2016թ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ