Ռուսաստանցի գործակալի անդրադարձը՝ Մովսիսյանի խաղին և Օզբիլիս-Յակին տարաձայնությանը
Սպորտ
Ֆուտբոլային գործակալ Ալեքսեյ Սաֆոնովը sport-express-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի՝ Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Արաս Օզբիլիսին:
Մովսիսյանի խաղի մասին խոսելով՝ գործակալը նշել է.
«Դժվար է ասել՝ Մովսիսյանն արդյոք իր նախկին մարզավիճակին կգա՞, թե՞ ոչ: Միգուցե նոր պայմանագիր է կնքել, մի փոքր հանգստացել է, մոտիվացիան պակասել է: Դատելով հեռուստատեսային կադրից՝ նրա մոտ ավելորդ քաշի հետ խնդիր կա: Մի բան է գոլ խփել «Կրասնոդարում», մեկ այլ բան՝ «Սպարտակում»: Սա «ազգային թիմ է», որտեղ մեծ է հոգեբանական ճնշումը: Երբ սխալվում ես «Կրասնոդարում» կամ «Ամկարում», սխալդ քչերն են նկատում, իսկ այստեղ յուրաքանչյուր սխալ քննարկում են»:
Անդրադառնալով Մուրատ Յակինի և Արաս Օզբիլիսի միջև տարաձայնություններին՝ Ալեքսեյ Սաֆոնովը հավելել է.
«Կարծում եմ՝ դա ավելի շատ հորինված խնդիր է: Որոշ թեմաներ չպետք է դուրս գան ակումբի շրջանակներից, սակայն կան մարդիկ, ովքեր տուրք են տալիս նման խոսակցություններին: Ինչ-որ մեկը նպատակ ունի փոխել մարզչին կամ մեկ ուրիշին: Կոնֆլիկտներ լինում են յուրաքանչյուր թիմում: Լարվածությունը մեծանում է մրցաշրջանի ավարտին, մարդիկ հոգնում են միմյանցից: Ֆուտոլիստները կարող են վիճել մարզումներին, պարզապես ինֆորմացիան չպետք է դուրս գա մարզաբազայի շրջանակներից»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ