Բակո Սահակյանը մասնակցել է Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Շուշի: Նախագահը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել տանկ-հուշարձանի պատվանդանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին:
Այնուհետև Արցախի նախագահը Շուշիի արվեստի կենտրոնում դիտել է «Շուշիից Շուշի» ֆոտոցուցահանդեսը, մասնակցել քաղաքի մարզահրապարակում կազմակերպված տոնական համերգին ու ցուցահանդես-տոնավաճառին:
Տոնական միջոցառումներին մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան