Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ը Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել Անվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է Հնդկաստան Հին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողով Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտները Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջ Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը Ֆրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ Tasnim 

Թուրքական շաբաթ. հայկական որբանոցը ավերումից փրկելուց մինչև նախընտրական մթնոլորտի շիկացում

Թուրքիա

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում ավելի են թեժանում նախընտրական քննարկումներն ու խմորումները, Ստամբուլում պետության վարած քաղաքականության հետևանքով փորձ է արվում վերացնել հայկական պատմական ժառանգության ևս մեկ կոթող, իսկ թուրքական վերնախավը շարունակում է ելք փնտրել Հայոց ցեղասպանության և հայկական հարցի շուրջ իրենց իսկ ստեղծած թնջուկից. այս և մի շարք այլ թեմաներն անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայի ներքաղաքական կյանքի կարևորագույն իրադարձություններից էին: «Արմենպրես»-ը հետևել է այս շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Այս շաբաթ Ստամբուլի հայ համայնքն ու բարեխիղճ քաղաքացիներն իսկական պայքար սկսեցին Թուզլա թաղամասում գտնվող, հայ որբերի կողմից կառուցված «Արմեն ճամբար» անունով հայտնի որբանոցի շենքը պահպանելու նպատակով: Չնայած ավելի վաղ սկսված իրավական պայքարին, մայիսի 6-ին հայտնի դարձավ, որ բուլդոզերները մտել են շինության տարածք և սկսել են քանդել որբանոցի շենքը: Այս մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապեցին շինության տարածք: Հերթապ ահություն հաստատելով շենքի տարածքում նրանք հասան այն բանին, որ քանդման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական որբանոցի ներկայիս սեփականատերերը շենքի քանդման դեմ սկսված պայքարի արդյունքում հայտնել են, որ առժամանակ դադարեցնում են քանդման աշխատանքները և պատրաստ են առաջարկների: Նրանք համաձայնություն էին հայտնել շուրջ մեկ ամիս սպասել, մինչև կստանան որևէ կառուցողական առաջարÕ ¯: Ներկայում, սակայն, «Արմեն ճամբար»-ի տարածքում հերթապահությունը շարունակվում է: Շատերը արդեն 3-4 օր է, ինչ ուտում, քնում և անգամ դասերը պատրաստում են հենց որբանոցի տարածքում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո էլ Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումները և պաշտոնյաների կողմից հայտարարությունները չդադարեցին: Գերմանիայում հավաքված թուրքերի ներկայությամբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ելույթի ժամանակ անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշմանը: Նա մեղադրանքներ հնչեցրեց Բունդեսթագի հասեցին Ցեղասպանության հարցին միջամտելու համար՝ հորդորելով չխառնվել հարցին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթվա վերջին նստավայրում ճաշի հրավիրեց շուրջ երեք տասնյակ թուրք պատմաբանների և ակադեմիկոսների՝ զարկ տալու Հայկական հարցի շուրջ թուրքական նոր ժխտողականությանը: Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, հանդիպման ժամանակ Էրդողանը ոչ միայն հերթական ստերը հնչեցրեց Հայոց ցեղասպանության մասին, այլև իր դժգոհությունը հայտնեց նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Երևան գալու փաստի առնչությամբ< /a>՝ նշելով, որ այդպիսով վերջինս «խաղաթուղթ է տվել հայերի ձեռքը»:

Լյուքսեմբուրգում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին համապատասխան բանաձևի ընդունումը պատճառ դարձավ, որ Թուրքիան զրկվի ևս մեկ օտարերկրյա դեսպանից. մայիսի 7-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ հետ է կանչում Լյուքսեմբուրգում իր դեսպանին:

Հայոց ցեղասպանության խնդրի պատճառով սրվեցին նաև ռուս-թուրքական հարաբերությունները. Էրդողանը մերժեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը' մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում կրած հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին: Պատճառը Ցեղասպանության տարելիցին Պուտինի այցն էր Հայաստան և այստեղ նրա արած հայտարարությունները: Ավելի ուշ, Թուրքիայի նախագահը հայտնեց, որ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին թուրքական կողմը կներկայանա Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի կամ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:

Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական խմորումները նոր դրսևորումներ են ստանում: Շաբաթվա սկիզբը աչքի ընկավ սկանդալներով՝ կապված Էրդողանի՝ երկրի արևելյան քրդաբնակ տարածքներ կատարած այցերի հետ: Քրդաբնակ Բաթմանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետերը հրաժարվեցին դիմավորել նախագահին, ինչի արդյունքում վերջինս ստիպված եղավ չեղյալ համարել նախատեսված մի քանի այցեր քաղաքապետարաններ: Ավելին, Մարդինում քրդական Ժողովուրդների դեմոկրատակա ն կուսակցության շենքի մոտ հավաքվածներն այն պահին, երբ այդ տարածքով անցնում էր նախագահի մեքենան, թիկունք դարձրեցին նրան:

Քրդական կուսակցությունը ահազանգեց, որ Էրդողանը, չնայած անկողմնակալ լինելու իր պարտավորությանը, քողարկված ձևով միտինգների ժամանակ քարոզչություն է իրականացնում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին: Այս հանգամանքից ելնելով՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը բողոք-դիմում ներկայացրեց երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողով, որը, սակայն մերժվեց: Հանձնաժողովը մերժեց նաև ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացրած համանման բողոքը:

Հայտնի դարձավ նաև, որ Էրդողանի միտինգներից առաջ քաղաքում գործող բոլոր պետական և մասնավոր դպրոցների ուսուցչական անձնակազմերին և մյուս աշխատակիցներին հատուկ կարգադրություն է արվում' մասնակցելու նախագահի միտինգին:

Իսկ Էրդողանը, շարունակելով խախտել նախագահ ընտրվելուց հետո տված անկողմնակալության երդումը, կշարունակի կոծկված քարոզչությունը ԱԶԿ օգտին. նա առաջիկայում հանրահավաքներ կիրականացնի Գերմանիայում և Բելգիայում:

Թուրքիայում նախընտրական շրջանում սկսված այս ընտրախախտումները չվրիպեցին ԵԽԽՎ ուշադրությունից, որն արդեն իսկ հայտարարություն տարածեց՝ կոչ անելով հարգել արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ թուրքական պետության ստանձնած պարտավորվածությունը:

Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն արտերկրում բնակվող քաղաքացիների համար արդեն մեկնարկել են: Մայիսի 8-ին ընտրելու իրենց իրավունքն օգտագործեցին Ավստրալիայի թուրքերը:

Անցնող շաբաթ հայտնի դարձավ, որ Թուրքիայի կրոնական գործերի նախարարությունը 4000 օրինակով հրատարակել է Ղուրանի հայերեն թարգմանությունը: Նախարարությունը Ղուրանի հայերեն առաջին թարգմանության վրա աշխատել է չորս տարի, որից երկուսուկես տարին թարգմանչական աշխատանքներ են տարվել:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով
Ամենադիտված