Հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար
Իրավունք
ՀՀ ոստիկանության Արմավիրի քննաչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2012թ. ապրիլի 6-ին «Արմավիր բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի բնակիչ Առնակ Կուրղինյանը:
Բացի այդ, նույն օրը՝ ժամը 10:00-ին, Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի բնակիչ Սամվել Պողոսյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն, պարզելու նշված անձանց մարմնական վնասվածքներ ստանալու պատճառներն ու հանգամանքները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում