Ֆրանսիայում առաջին անգամ մարդու արհեստական սերմնահեղուկ են ստացել
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսիացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ կարողացել են լաբորատոր պայմաններում մարդու արհեստական սերմնահեղուկ ստանալ: Փորձանոթում սերմնահեղուկ ստեղծելու մասին հայտարարել են Ֆրանսիայի Kallistem ֆիրմայի ներկայացուցիչները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին: Kallistem-ում հայտարարել են, որ լիարժեք սպերմ ատոզոիդներ են ստացել չզարգացած սպերմատոգոնիաներից, որոնք բիոպսիայի մեթոդով վերցվել են հիվանդների ձվանքից:
Ավելի վաղ այս բուժարարողությունը հաջողությամբ կատարվել Է սոսկ մկների վրա: Այժմ գիտնականները պատրաստվում են դրա անվտանգության մեջ համոզվելու մինչկլինիկական փորձարկումների ժամանակ, իսկ 2017 թվականին խոստանում են երեխա ծնել ամլությամբ տառապող տղամարդուց (վերցնելով նրա սպերմատոգոնիալ բջիջները և դրանցից բուծելով սպերմատոզոիդներ՝ արտամարմնային բեղմնավորման համար):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)