Դանիելյանն` առաջին, Ղարամյանը՝ երկրորդ մրցանակակիր. հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում
Սպորտ
Մայիսյան տոներին նվիրված արագ շախմատի կանանց միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր Ստեփանակերտում, ավարտվեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հաղթանակով:
Մրցաշարի արդյունքները.
1. Դանիելյան Էլինա Հայաստան 6,5
2. Մկրտչյան Լիլիթ Հայաստան 6
3. Գալոյան Լիլիթ Հայաստան 5,5
4. Աբրահամյան Տաթեւ ԱՄՆ 5,5
5. Կաոիլի Արիանե Ավստրալիա 4,5
6. Կուրսովա Մարիա Հայաստան 4,5
7. Գեւորգյան Մարիա Հայաստան 4
8. Դոլուխանովա Եվգենյա Ուկրաինա 4
9. Համբարձումովա Կարինա Ռուսաստան 3
10. Գաբոյան Սուսաննա Հայաստան 1,5
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 150 մասնակիցների մեջ բաժանեց 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով՝ Ղարամյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց միջազգային վարպետ Քվենտին Լուասոն (Ֆրանսիա). տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ