Գեղարքունիքի մարզի 6 համայնքներում առաջադրվել է համայնքի ղեկավարի 17 թեկնածու
Հայաստան
Գեղարքունիքի մարզի Ազատ, Ակունք, Աղբերք, Գեղհովիտ, Ծովասար և Ներքին Շորժա համայնքներում այս տարվա հունիսի 7-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են 17 թեկնածու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 և 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, Ազատ գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական, ինքնաառաջադրված Ադիբեկ Սահակյանը և ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ ՀՀԿ կողմից առաջադրված Սիմոն Սահակյանը: Ակունքում ավելի խիտ է առաջադրված թեկնածուների ցանկը. համայնքի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրուն Ղարիբյանն առաջադրվել է ՀՀԿ կողմից, իսկ անկուսակցականներ Գրիշա Ավագյանը, Նորիկ Հայրապետյանը, Ստյոպա Հովհաննիսյանը և ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանը՝ ինքնաառաջադրմամբ: Աղբերքի գյուղապետի պաշտոնի համար մրցակցության հայտ են ներկայացրելՀՀԿ անդամներ Վասիլ Աղասարյանը, Կամո Պետրոսյանը և անկուսակցական, Աղբերքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանը: Նշված երեք թեկնածուներն էլ առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Ներքին Շորժայում կմրցակցեն ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Էդիկ Մինասյանը և անկուսակցական, ինքնաառաջադրմամբ առաջադրված Խաչատուր Նաջարյանը: Գեղհովիտ գյուղում համայնքի ղեկա վարի պաշտոնի համար կպայքարեն գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Վարդան Պողոսյանը, ՀՅԴ անդամ, ՀՅԴ կողմից առաջադրված Էդիկ Ասլանյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված Միքայել Նալբանդյանը: Ծովասարում կպայքարեն գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Արտաշես Մխիթարյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված Ջանիբեկ Միքայելյանը:
Թեկնածուների գրանցումը կավարտվի մայիսի 13-ին:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից