«Հրապարակ». ԱԺ-ում «մեծ պատերազմն» ավարտվել է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ պատերազմն» ավարտվել է. ԱԺ-ից Կանադա մեկնողների ցուցակը պարզ է: Մեկնում է մոտ 18 հոգի, կթռչեն մայիսի 22-ին, կմնան մինչեւ մայիսի 28-ը: Մեկնում են Գրիգորիչը' յուր տիկնոջ հետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, հայ-կանադական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ՕԵԿ-ից' Իշխան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը և «մի կին ատամնատեխնիկ»' Ռուզան Մուրադյանը, որը Կանադայի հարցում հաղթել է ՀՀԿ-ական կանանց:
Գրիգորիչը հրահանգել է իր աշխատակազմին «երկիրը ներկայացնելի դարձնող, աշխարհից-կյանքից հասկացող կարգին մարդկանց ընդգրկել» մեկնողների ցանկում: Ի դեպ, օպերատոր էլ են տանում, որ անմահացնի տեղի ունենալիքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից