Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով` 180 մլն դոլարով
Գիտություն և Մշակույթ
Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը (Օ տարբերակը) Christie's աճուրդային տան կողմից Նյու Յորքում կազմակերպված աճուրդում վաճառվել է 179,4 մլն դոլարով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Christie's-ի ներկայացուցիչներին, դա ամենախոշոր գումարն է, որը երբևիցե աճուրդում վճարել են արվեստի գործի համար:
Ավելի վաղ այդ ռեկորդը պատկանում էր իմպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Լյուսիեն Ֆրեյդի դիմանկարի երեք ուրվանկար» կտավին: Այն 2013 թվականին Christie's-ի Նյու Յորքի աճուրդում վաճառվել էր 142,4 մլն դոլարով:
Կտավը գնած մարդու անունը չի հրապարակվում:
Պիկասոն «Ալժիրցի կանայք» անվանումով 15 կտավ է ստեղծել, որոնցից յուրաքանչյուրը նշված է լատինական այբուբենի տառերից մեկով՝ A-ից մինչև O: Այդ գործում նրան ոգեշնչել է ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուայի համանուն աշխատանքների շարքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)