«Բազեն» լրագրողական ջոկատ է հավաքագրում
Հասարակություն
Ծաղկաձորում օգոստոսի 17-23-ը անցկացվելիք «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքում լրագրողների ջոկատի կազմավորման համար ընդունվում են հայտեր։ Ջոկատի անդամները հավաքի ընթացքում պետք է մրցեն հետևյալ մրցութային միջոցառումներում՝ սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, ձեռքի ուժ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, նորաձևություն, նկարչություն, բրեյն ռինգ, «Բազե բանալի»։
Ջոկատը կազմված է լինելու 9 մասնակցից, այդ թվում' ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 4 աղջիկ: Լրագրողների ջոկատում կարող են ներգրավվել գործող լրագրողները, օպերատորները, լուսանկարիչները։
Հավաքի ընթացքում, մարզական, մշակութային, ինտելեկտուալ մրցույթներից բացի, սպասվում են նաև հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով լի օրեր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ