ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը թույլատրել է նավթ արդյունահանել Ալյասկայում
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Shell նավթային հսկային թույլատրել է նավթահորեր հորատել Ալյասկայի ափամերձ ջրերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Shell-ը երկար տարիներ փորձում էր ստանալ Ալյասկայի ջրերում նավթահորերի հորատման պետական թույլտվություն: Նախքան հանքավայրերի շահագործումն սկսելն ընկերությունը պետք է ստանա ևս մի շաք թույլտվություններ տարբեր գերատեսչություններից, օրինակ՝ Սիեթլ քաղաքի նավահանգստից, որտեղ կառանվում են ընկերության լցանավերը:
ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության գնահատումներով՝ Ալյասկայի հանքավայրերը կարող են տալ ավելի քան 20 միլիարդ բարել նավթ և 2,5 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ:
Եթե ընկերությունն օգտվի թույլտվությունից, ապա կլինի միակը, որին թույլ է տրվել նավթ արդյունահանել Ալյասկայում:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, հորատանցքերի հորատման դեմ բողոքում են բնապահպանները և շրջակա միջավայրի պաշտպանության կողմնակիցները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)