Իրանցի մասնագետների մշակած գործվածքը կիրառվում է մաշկածածկույթի փոխպատվաստման համար
Գիտություն և Մշակույթ
Թեհրանի Ամիր Քաբիրի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները մշակել են արհեստական գործվածքից հատուկ բուժական անձեռոցիկներ, որոնք պատրաստվում են նանոտեխնոլոգիաների կիրառմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Iran Daily թերթին, դրանք կարող են հաջողությամբ կիրառվել այն հիվանդների բուժման համար, որոնց մաշկածածկույթի ընդարձակ մակերեսի, ինչպես նաև ոտքերի մատների և ձեռքերի ափերի փոխպատվաստում է կատարվել:
Տվյալ դեպքում, նշել է թերթը, նոր կտորը յուրատեսակ կոլագենային միացնող է և «շինարարական» նյութ, որն օգտագործվում է ցողունային բջիջներով բուժընթացի ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)