Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ 

Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով կիրառությունից դուրս կգան աշխատանքային գրքույկները

Հասարակություն

Հայաստանում աշխատանքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության մեջ' Աշխատանքային օրենսգրքում, նախատեսվում են փոփոխություններ ու լրացումներ: ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նոր նախագիծը և այն ուղարկել է Ազգային ժողով քննարկումների համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսված են նախագծով: «Սպասվող փոփոխությունները երկու մասի կարող ենք բաժանել. առաջինը' իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներն ու դրանց համար առաջարկված լուծումները, իսկ մյուս խումբը վերաբերում է Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվեցիաների և վերանայված սոցիալական Խարտիայի դրույթներին համապատասխանեցված փոփոխություններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Թադևոս Ավետիսյանը:

Նախագծով առաջարկվում է աշխատանքային գրքույկները հանել կիրառությունից: «Այս նախագծով առաջարկվում է, որ աշխատանքի ընդունվողները կարող են չներկայացնել աշխատանքային գրքույկ, իսկ գործատուներն էլ պարտավոր չեն վարել աշխատանքային գրքույկ, իսկ վարվող աշխատանքային գրքուկները մեկ տարվա ընթացքում գործատուները փակում են ու վերադարձնում աշխատողներին»,-նշեց պաշտոնյան' հավելելով, որ անձնավորված հաշվառման համակարգի ներդրման պարագայում աշխատաքնային գրքույկը դառնում է ոչ պիտանի:

Երիտասարդների շրջանում գործազրկությունը նվազեցնելու և առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու խոչընդոտնելու վերացնելու համար նախատեսվում է գործատուի մոտ որոշակի ուսուցում անցնող անձի համար այլևս չսահմանել փորձաշրջան: «Մասնագիտական ուսուցման ամբողջական կանոնակարգում է նախատեսվում, ըստ որի' գործատուները իրավունք ունեն աշխատանքի ընդունվող անձի համար ուսուցում կազմակերպել, իսկ նրանց տրվող գումարը սահմանվել է որպես կրթաթոշակ: Քանի որ այստեղ գործ ունենք ոչ թե աշխատողի, այլ աշակերտի հետ: Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ լրացվել է աշխատանքային պայմանագրի էական պայմանների շարքը: Առաջարկվել է փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակներն ու տևողությունը ներառել աշխատանքային պայմանագրում»,- տեղեկացրեց Թադևոս Ավետիսյանը:

Պաշտոնյայի դիտարկմամբ' շատ հաճախ, աշխատողները և գործատուները չեն կարողանում ըստ անհրաժեշտության կիրառել իրենց արձակուրդները: «Հանգստի իրավունքը կարևորագույն իրավունքներից է աշխատանքային հարաբերությունների մեջ և դրա ապահովումը կարևոր առաջնահերթություն է»,- նշեց նա:

Ներկայումս գործող պայմանագրերը, ըստ Թադևոս Ավետիսյանի, պետք է երեքամսյա ժամկետում համապատասխանեցվեն նախագծով նշված դրույթներին:

Հաջորդ փոփոխությամբ' հստակ կսահմանվի «մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը: «Ավելի հստակ սահմանվել է, որ մասնագիտական աշխատանքային ստաժը մասնագիտական որակավորում ստանալուց հետո այդ մասնագիտությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածն է»,- տեղեկացրեց Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը:

Օրենքի նոր նախագծով' 65 տարին լրացած, բայց աշխատող անձը կարող է շարունակել աշխատանքային պայմանագիրը' որոշակի սահմանափակ ժամկետով:

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի մահվան դեպքերին, ապա նախագծով սահմանվում է, որ մահը հաստատող փաստաթղթի հիման վրա աշխատողներն իրավունք ունեն լուծել աշխատանքային պայմանագիրը: Նրանք կարող են սպասել 10 աշխատանքային օր, մինչ տվյալ գործատուի գույքի կառավարիչը հարաբերությունները շարունակող պայմանագիր կնքի, բայց եթե դա տեղի չունենա, ապա ժամկետը լրանալուց հետո, պայմանագիրը կհամարվի լուծված:

«Կանոնակարգվել են նաև մինչև 14 տարեկան աշխատողների աշխատանքային հարաբերությունները: Հստակ ոլորտներ են սահմանվել, թե որտեղ կարող են գործունեություն ծավալել մինչև 14 տարեկան երեխաները: Այդ ոլորտներն են' թատրոն, կրկես, հեռուստատեսություն և այլն, այն էլ միայն ստեղծագործական աշխատանք»,-տեղեկացրեց Թադևոս Ավետիսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին
Ամենադիտված