ՀՀ պաշտպանության նախարարը ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհ է համարում քաղաքական երկխոսությունը
Արցախ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների Ռիգայում ակնկալվող հանդիպումից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ակնկալիքը մեկն է. որպեսզի գործընթացը շարունակվի այն ուղով, որ հակամարտությունը կարգավորվի քաղաքական ճանապարհով, խաղաղ բանակցությունների արդյունքում:
«Տարածաշրջանային իրավիճակն ու շփման գծում հրադադարի պարբերաբար խախտումները թույլ են տալիս ասելու, որ մենք պետք է շարունակենք այն գործընթացը, որ հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ և քաղաքական ճանապարհով: Այս հարցով ցանկացած քաղաքական հանդիպման ակնկալիքը դա է, որ հարցը լուծվի հավասար, փոխադարձ հասկացության և երկխոսության, շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման պայմաններում: Ակնկալիքը սա է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ հայկական կողմի ցանկությունը մեկն է՝ հարևաններն էլ հասկանան, որ պետք է ամեն ինչ արվի լարվածությունը ցածր մակարդակի վրա պահելու համար:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան