Պաշտոնյայի կողմից 2 դրվագով խոշտանգման դեպքի առթիվ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից ՍԴ-ն քննում էընդդիմության բողոքը. ԵՄ-Ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները (տեսանյութ) ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը Տաթև Ասատրյանին Երևանում բնակարան են նվիրել. (տեսանյութ) ՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը ՍԴ-ն ԱԺ ընտրությունների չեղարկման հարցով վճիռը կհրապարակի հուլիսի 4-ին Արագածոտնի թեմի դիվանապետի նկատմամբ սահմանափակումները մեղմացվել են․ նա կարող է այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի Ադրբեջանից սպասվում է վառելիքի նոր խմբաքանակ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել (տեսանյութ) Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է 

«Հայրենական պատերազմում հաղթել են ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները, և դա փառահեղ հաղթանակ էր». Սերժ Սարգսյան

Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Պատերազմական տարիների երգեր» խորագրով համերգին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներին:

«Պատերազմական տարիների երգեր» ծրագիրը ներկայացրել են աշխարհահռչակ օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Տոնական միջոցառման ժամանակ, որին մասնակցել են պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հյուրեր, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մայիսյան հաղթանակներին նվիրված համերգի ժամանակ

Սիրելի՛ վետերաններ,

Հարգելի՛ հյուրեր,

Կրկին շնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 70-ամյակը: Ինչ խոսք, նման հոբելյանն առավել պայծառ է դարձնում բոլորիս կողմից շատ սիրված տոնը:

Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին ավելի քան 20 միլիոն կյանք: Միգուցե հեշտ է բառերով արտասանել այս թվերը, բայց դժվար է, գրեթե անհնարին է պատկերացնել և ընկալել: Սակայն դա եղել է, դա փաստ է, որը մենք պարտավոր ենք միշտ հիշել:

Մեծ հաղթանակի օրն ինձ համար առաջին հերթին պատերազմի մասնակիցներին մեծարելու տոն է: Մենք ավելի ուշադիր պետք է լինենք բոլոր նրանց հիշատակի հանդեպ, ովքեր զոհվեցին ռազմի դաշտում, նաև բոլոր նրանց հիշատակի հանդեպ, ովքեր հաղթանակով վերադարձան տուն ու շարունակեցին զբաղվել խաղաղ աշխատանքով, բայց, ցավոք, այսօր արդեն չկան: Մենք հատկապես առավել հոգատար պետք է լինենք մեր վետերանների հանդեպ, ովքեր մեր հպարտությունն են և իրենց ներկայությամբ կարևոր պատգամ են հղում բոլոր երիտասարդներին:

Պատերազմի բոլոր մասնակիցներն իրենց սխրանքով փրկեցին երկրներ, ժողովուրդներ, սերունդներ: Նրանք հաղթել են իսկապես դաժան պայքարում և արժանի են ամենամեծ երախտագիտության: Նրանք պաշտպանել և փրկել են նաև Հայաստանն ու նրա ժողովրդին:

Մայիսյան տոնակատարությունների այս օրերին մենք, իհարկե, առաջին հերթին հիշում ենք հայ զինվորներին ու սպաներին, հայ զորավարներին ու հերոսներին: Մեր ժողովրդի զավակներն իսկապես պատվով բռնեցին այդ մեծ քննությունը: Հայորդիներն իրենց անունը և իրենց ժողովրդի անունը փառքով պսակեցին բոլոր ճակատներում, օդում, ջրում և ցամաքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում:

Մեծ եղեռնից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:

Հայաստանի և Արցախի քաջ հայորդիները հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակներ են ցուցաբերել: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Մեծ հայրենականին մասնակցության կարևորագույն մի շարք ցուցանիշներով, այդ թվում սխրագործությունների համար պարգևատրվածների, բարձրագույն զինվորական կոչում ունեցողների, Խորհրդային Միության հերոսների թվով 10 հազար բնակչի հաշվով հայերս աչքի ենք ընկնում բարձր արդյունավետությամբ: Շատ բարձր: Ցավոք, մեծ է եղել նաև զոհվածների թիվը՝ հասկանալի պատճառներով:

Մեծ հայրենականին հայերս իրոք լիարժեք ենք մասնակցել՝ հպարտանալու աստիճան լիարժեք: Շատ եմ ցավում, որ այսօր, 70 տարի անց, որոշ գործիչներ, ինչ-ինչ նեղ շահերից ելնելով, փորձում են դատարկ շահարկումներով հրապարակային մտքեր արտահայտել ֆաշիզմի դեմ մեր ժողովրդի պայքարի ու մեր նվիրվածության մասին: Նախ' բոլորը գիտեն, թե հայերն ինչպես են նվիրվում ճիշտ գաղափարին, և դա պատմության մեջ մեկ անգամ չէ ապացուցվել: Երկրորդ, ես չեմ իջնելու նման շահարկումների մակարդակին և հակընդդեմ զորեղ փաստեր չեմ արտաբերելու. նման գործելաոճը անհարգալից է միասնական պատմական հաղթանակի մեծության հանդեպ: Հայրենական պատերազմում հաղթել են ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները, և դա փառահեղ հաղթանակ էր:

Այո՛, մենք՝ հայերս, գիտենք, թե ինչ ասել է պատմական հիշողություն: Հիշողություն՝ չի նշանակում լցվել վրեժով ու քինախնդրությամբ: Հիշողություն՝ նշանակում է դաս: Հակամարդկային գաղափարախոսությունները, մարդատյաց և այլատյաց քարոզչությունը, ռազմատենչ հռետորաբանությունը ի վերջո հանգեցնում են պատերազմի և անմեղ մարդկանց զանգվածային ոչնչացման: Ահա այս դասն է, որ մենք իրավունք չունենք մոռանալու:

Աշխարհի բոլոր մարդիկ և մանավանդ իշխանություն ունեցողները պետք է պատմական հիշողության կրողը լինեն: Գոյություն ունեն մարդկային նկարագիրը չկորցնելու պարտադիր պայմաններ, և այդ պայմանները հայտնի են և պետք է կատարվեն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Խոսել մայիսի 9-ի մասին, հայրենիքի պաշպանության մասին, մեզ' հայերիս համար նշանակում է նաև բարձրաձայն խոսել Շուշիի ազատագրման մասին:

Արցախի պատմական ու մշակութային կենտրոնի' Շուշիի ազատագրումը ոչ միայն ռազմական անհրաժեշտություն էր, այլև ապրելու միակ նախապայման: Հենց Շուշիում հայերի նոր սերունդն ապացուցեց, որ ինքն իր քաջ նախնիների իսկական և արժանավոր հետնորդն է: Այստեղ էր, որ հայերն ապացուցեցին իրենք իրենց և հակառակորդին, որ մենք կրկին ուրիշ ենք: Մենք ցեղասպանությունից մազապուրծ ու կիսամեռ, վախեցած ու ողբացող բեկորներ չենք: Մենք կրկին կենսունակ ու մարտունակ ազգ ենք, որ ապրելու, ազատագրվելու մեծ ծարավ և ունակություն ունի: Անցյալից դասեր քաղած, բայց և երիտասարդական ավյունով լեցուն ազգ ենք, որը սեփական բանակ ու պետություն կազմակերպելու քաղաքակրթական լուրջ պաշար ունի: Վկան՝ համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետությունն է: Վկան՝ ազատ Արցախն է' Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իր ներքին կայունությամբ, տնտեսական ու մշակութային աճով, ժողովրդավարական հաստատություններով: Վկան' նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունների շատ բարձր մակարդակն է. մի բան, որի լրջությունը խավարամիտ հավակնություններ ունեցող և միայն բիրտ ուժը փաստարկ համարող մարդիկ դժվար թե ընկալեն: Վկան՝ երեք օր առաջ Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում՝ Սուրբ Ղազար կղզում սփյուռքահայ 18 արվեստագետների մասնակցությամբ «Հայություն» խորագրով ցուցադրության լուսավոր հաղթանակն է՝ Հայաստանի տաղավարի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին արժանանալը։

Հարգելի՛ ներկաներ,

Մայիսի 9-ը մեզ համար և՛ հոգեբանական, և՛ ռազմական, և՛ բարոյական հաղթանակի օր է: Այն Հաղթանակի և խաղաղության տոնն է: Այսօր մեզ համար մեր հաղթանակների իրական երաշխավորը և մեր խաղաղության մշտարթուն պահապանը Հայոց բանակն է, սահմանին կանգնած մեր մարտիկներն են: Այսօր մեր զինվորը պաշտպանում է ոչ միայն հայրենիքի խաղաղությունն ու անդորրը, այլև ներգրավված է միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն փայլուն է դրսևորում և ամեն օր բազմապատկում իր' պրոֆեսիոնալ և խիզախ զինվորականի համբավը։ Նրանք էլ իրենց հայրերի պես իրենց պապերի արժանի հետևորդներն են, ու դա իրողություն է:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ այս գեղեցիկ տոնի և հոբելյանի առթիվ: Խաղաղ և ստեղծագործ աշխատանքը ակունքն է բոլոր բարիքների. մաղթում եմ մեզ և ողջ աշխարհին խաղաղություն:

Շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ վետերաններ:

Շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ ազատամարտիկներ:

Շնորհավո՛ր բոլորիս տոնը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պաշտոնյայի կողմից 2 դրվագով խոշտանգման դեպքի առթիվ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Լավրովը պատասխանել է Ռուբիոյի՝ Ալյասկայի համաձայնագրերի վերաբերյալ մեկնաբանություններինԽորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. ԼեբեդևՎազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից Bloomberg. Եվրոպայում շոգի ալիքը հանգեցրել է տնային տնտեսությունների տարեկան եկամտի 3%-ով անկման ՍԴ-ն քննում էընդդիմության բողոքը. ԵՄ-Ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները (տեսանյութ)Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունըՌուսաստանում չի բացառվում դիզելային վառելիքի արտահանման արգելքըԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը Կրեմլը՝ ԱՄՆ-ի միջնորդության մասին բանակցություններումՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող․ ԱՊՀ գլխավոր քարտուղար (տեսանյութ)Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնումMicrosoft-ը մեղադրվում է օգտատերերին մոլորեցնելու մեջ Windows-ի պահանջների հարցումՊեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համարԱՊՀ-ում արձագանքել են Վրաստանի հնարավոր վերադարձի հարցինՏաթև Ասատրյանին Երևանում բնակարան են նվիրել. (տեսանյութ) Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի (տեսանյութ)Ժիրինովսկու որդու հայտարարությունը հոր «կանխատեսման» մասինՀռոմը զգուշացրել է օդանավակայաններում հնարավոր «աղետի» մասինԴոլարի կուրսը Ռուսաստանում կտրուկ աճել էTelega հավելվածը դադարեցնում է աշխատանքը Սեդա Սաֆարյանն ունի ընդգծված բացասական վերաբերմունք Ծառուկյանի, Քոչարյանի նկատմամբ. Օրբելյան (տեսանյութ)Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարԱՊՀ տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ԱշխաբադումՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը․ մասնակցության հայտեր՝ 95 երկրիցՌԴ կառավարությունը լրացուցիչ 60 միլիարդ ռուբլի կհատկացնի ֆերմերներինՊարսից ծոցի երկրների և Իրանի միջև ներկայումս բանակցություններ չեն նախատեսվումԿրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի զենքի մատակարարումները ՈւկրաինայինՍԴ-ն ԱԺ ընտրությունների չեղարկման հարցով վճիռը կհրապարակի հուլիսի 4-ին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnրԱՄՆ-ը, ԱՄԷ-ն և Իսրայելը բանակցություններ են վարել տեխնոլոգիական համագործակցության շուրջԱրագածոտնի թեմի դիվանապետի նկատմամբ սահմանափակումները մեղմացվել են․ նա կարող է այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի Oդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանաՃապոնիայում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երկրաշարժԱդրբեջանից սպասվում է վառելիքի նոր խմբաքանակ Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն իր հայկական արմատների մասին հուշագրություն կհրատարակի ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքից տեղափոխել իր ռազմաբազաներըՊետական աջակցության ծրագրերից մինչև արտահանում․ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քաղաքացիների ընդունելությունԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ ՔոչարյանինԵվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայից փախստականների համար նախատեսված հատուկ կարգավիճակըթմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Վ.Ղ.-ն դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըՎենեսուելայում կինը ծննդաբերել է շենքի փլատակներումՀայաստանն ու Նիդերլանդները քննարկել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄԱլխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համարWSJ. Իրանը գարնանը վնասել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի կարևորագույն օբյեկտներըՇիրակի մարզում «Mitsubishi»-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են Սեդա Սաֆարյանի հարցի քննության ժամանակ կարևոր հանգամանքները քննության առարկա չեն դարձել. Վարդևանյան (տեսանյութ)
Ամենադիտված