«Ժողովուրդ». Մաքսիմ Հակոբյանն առաջիկայում կհրաժարվի «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» կառավարումից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն առաջիկայում հնարավոր է՝ ստիպված լինի հրաժարվել նաև «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» կառավարումից:
Հիշեցնենք, որ այդ կոմբինատը գտնվում է Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո անցած տարվա սեպտեմբերից. ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է նրա եղբայրը' Մարտիկ Հակոբյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԶՊՄ տնօրենի պաշտոնից Մաքսիմ Հակոբյանի ազատվելուց հետո նախագահականում բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց մի մասը նաև իրավական բնույթի են եղել, սակայն Սերժ Սարգսյանն արգելել է պաշտոնանկությունից հետո նրան հետապնդել: Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ Հակոբյանին թույլ կտան շարունակել հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալել»:
Մանրամասները' թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից