Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Մայիսի 13-ին, ժամը 05.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 107 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները 1971թ. ծնված Ա. Լ.-ին 5-րդ հարկից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
***
Մայիսի 12-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի հանդամասում կովն ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կովին դուրս են բերել ջրանցքից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից