«Դա հրաշալի էր». Քանիե Ուեսթն իր երևանյան համերգի մասին (ֆոտո)
Այլ
«Մեկ ամիս առաջ այս օրը Քանյե Վեսթը հայտարարեց իր անակնկալ համերգի մասին և դրա ժամանակ նետվեց Կարապի լիճը: Պարզվեց՝ նա այդ համերգին պետք է ևս չորս երգ կատարեր, բայց իր բարձրախոսը չդիմացավ սառը ջրի մեջ հայտնվելուն: Հենց այդ բարձրախոսը նա նվիրեց «Թումոյին»՝ իր համերգին կատարելիք երգերի ստորագրված ցուցակի հետ միասին: Շնորհակալությո՛ւն, Քանյե: Դրանք իր միակ նվերները չէին «Թումոյին»: Հետևեք մեր թարմացումներին՝ իմանալու, թե է՛լ ինչ ենք մենք նվեր ստացել Քանյեից»,- այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
Քանիեն «Թումոյին» նվիրած գրության մեջ նշել է. «Ես ցատկեցի ջուրը, և իմ բարձրախոսը փչացավ, բայց դա հրաշալի էր: Շնորհակալություն, Հայաստան»:



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից