ԱՄՆ-ում գրիպով վարակված թռչունների թիվը հասել է 32 միլիոնի
ԱՄՆ
ԱՄՆ-ում գրիպով վարակված թռչունների, գլխավորապես հավերի ու հնդկահավերի, միագումար թիվը հասել է մոտավորապես 32 միլիոնի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես մայիսի 12-ին հայտարարել են ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները, թռչունների մի մասն արդեն մորթվել է, մյուս մասը ենթակա է ոչնչացման:
H5N2-ով վարակված թռչունների ամենամեծ թիվն այս պահին բաժին է ընկնում Այովայի նահանգին: Այնտեղ, իշխանությունների տվյալներով, արդեն մորթվել է ավելի քան 26 միլիոն հավ, գլխավորապես ձվատու ցեղատեսակների:
Այովայում, որն ԱՄՆ-ի շուկայի հավկիթների առաջատար մատակարարներից մեկն է, գրիպի բռնկման պատճառով մայիսի սկզբին սահմանվել է արտակարգ դրություն: Ապրիլին նույն որոշման մասին հայտարարել են հարեւան նահանգների՝ Մինեսոտայի եւ Վիսկոնսինի իշխանությունները:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ընտանի թռչունների թվակազմի կտրուկ կրճատումն արդեն հանգեցրել է ձվի եւ հնդկահավի մսի գների աճի:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)