Հայաստանի ռուսական ռազմակայանի հոսպիտալում կհետազոտեն ու կպատվաստեն 3 հազար նորակոչիկների
Հայաստան
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների փոխարինման շրջանում 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման մասնագետները կհետազոտեն ավելի քան 3 հազար նորակոչիկների և մասնագետների, որոոնք ընդունվել են Ռուսաստանի զորամասերից և ուսումնական կենտրոններից: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Բժշկական հետազոտության անցկացման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նոր ժամանած զինվորների և սերժանտների շնչուղիների զննությանը, Էլեկտրասրտագրության վերլուծությանը, հոգեկան կայունության և մաշկածածկույթի վիճակի ստուգմանը: Ներկայումս Անդրկովկասի զորամիավորման հոսպիտալի բժիշկները զննել են շուրջ 500 զինծառայողների, որոոնք ադապտացման շրջան են անցնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական ռազմակայանում զինծառայողների շրջափոխման ավարտից հետո Գյումրիի զինվորական հոսպիտալի բժիշկներն ավելի քան 3 հազար զինծառայողների պատվաստում կկատարեն գրիպի, կարմրախտի, հեպատիտ A-ի, պնևմոկոկային վարակի և ջրծաղիկի դեմ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից