Բրիտանական կատուն Գինեսի նոր ռեկորդ սահմանել է մռլտոցի ուժգնությամբ
Այլ
Մեծ Բրիտանիայի Թորքի քաղաքից Մեռլին անունով կատուն Գինեսի նոր ռեկորդ սահմանել է մռլտոցի ուժգնությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կատվի տիրուհին՝ Թրեյսի Վեստվուդը, կատվի անսովոր ունակությունները հայտնաբերել է այն բանից հետո, երբ շուրջ 13 տարի առաջ նրան վերցրել է կենդանիների փրկության կենտրոնից:
Գինեսի ռեկորդների գիրքը ներկայացնող ձայնատեխնիկը եւ ժյուրիի անդամը կատվի մռլտոցի բարձրությունը չափել է պրոֆեսիոնալ տեխնիկայի միջոցով: Մեռլինի մռլտոցն իր առավելագույն բարձրությանը՝ 67,8 դեցիբելի է հասել այն բանից հետո, երբ կենդանին ճաշակել է թյուննոսով կատվի կերի չափաբաժինը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, նախկին համաշխարհային ռեկորդը պատկանում էր Սմոքի անվամբ կատվին: Նրա մռլտոցի ուժգնությունը հասել է 67,68 դեցիբելի, ինչը նրան թույլ է տվել պատվավոր տիտղոսը պահպանել 2011 թվականից:
Սովորական ընտանի կատվի մռլտոցը միջին չափով հասնում է 25 դեցիբելի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից