Բակո Սահակյանը մասնակցել է կապիտալ վերանորոգված զորանոցի բացմանը
Արցախ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին հանրապետության հարավային թևում մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում կապիտալ վերանորոգված զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Իր խոսքում նախագահ Սահակյանը բանակաշինության և զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում առանցքային տեղ է հատկացրել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը բարձր է գնահատում յուրաքանչյուր սպայի և զինվորի ավանդը Արցախի անվտանգության ապահովման մեջ: Բակո Սահակյանը բարի ծառայություն, խաղաղություն ու բարօրություն է մաղթել զինվորներին և հրամանատարներին:
Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան