Նիդեռլանդներում մեքենավարը կանգնեցրել է գնացքը կատվին փրկելու համար
Այլ
Նիդեռլանդներում գնացքի մեքենավարը փրկել է կատվին՝ հասցնելով ժամանակին կանգնեցնել գնացքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական Omroep West հեռուստաընկերությանը:
Մեքենավարը կատվին նկատել է Ուտրեխտի և Հաագայի միջև ընկած հատվածում՝ Գաուդա քաղաքի շրջանում: Նա կատվին վերցրել է երկաթուղուց և հասցրել մինչև վերջին կայարան: Վարորդի խոսքով՝ կենդանին վիրավոր է եղել նախքան իր տեսնելը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, կայարանում կատվին դիմավորել են անասնաբույժները և տեղավորել Հաագայի Վան Ալեմանդելան անասնաբուժական կլինիկայում: Այստեղ ստիպված են եղել անդամատել են նրա առջևի թաթը և պոչի ծայրը, այդուհանդերձ, կատուն ապաքինվում է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից