«Հրապարակ». Բելառուսում Հայաստանի դեսպանը շուտով կլքի պաշտոնը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը շուտով կլքի պաշտոնը: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մեր աղբյուրները: Ասում են, թե նրա պաշտոնանկության պատճառն առողջական խնդիրներն են: Ամենահետաքրքիրը, սակայն, ապագա դեսպանի պաշտոնի հնարավոր հավակնորդների անուններն են: Առայժմ հստակ չէ, թե ով կփոխարինի Արմեն Խաչատրյանին, շրջանառվում են մի քանի անուններ, օրինակ՝ Իրանում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանի, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի: Նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը:
Նշենք, որ Արմեն Խաչատրյանը Բելառուսում ՀՀ դեսպան է 2010 թվից» ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից