Քարաթափում Սևան-Դիլիջան թունելի մոտ. երթևեկությունը միակողմանի է
Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 14-ին՝ ժամը 06.20-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձնելով միակողմանի. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտա կարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները նշված ճանապարհահատվածում իրականացրել են մաքրման աշխատանքներ (հեռացրել են մանր քարերը), տարածքը սահմանազատել անվտանգության ժապավենով:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից