Լորան Մոզարը պատրաստակամություն է հայտնել այցելել Արցախ
Արցախ
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամներ Գասպար Կարապետյանն ու Պետո Դեմիրճյանը հանդիպում են ունեցել Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ եւ խորհրդարանի փոխնախագահ Լորան Մոզարի հետ և երախտիքի խոսք հղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Ինչպես փոխանցել են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբից, հայ ներկայացուցիչները Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին կողմ քվեարկած քաղաքական ուժերի գործողությունները բնութագրել են խիզախ և արդար քայլ:
Լորան Մոզարն էլ շեշտել է, որ Լյուքսեմբուրգի թուրքական համայնքից բազմաթիվ վարկաբեկիչ նամակներ և զանգեր է ստացել, սակայն դրանք նրան չեն վախեցրել կամ հիասթափեցրել, քանի որ «արդարության ճամփան միշտ գերակշիռ է քաղաքական այլ հաշվարկներից»: Նա հետաքրքրվել է Հայաստանի և Արցախի ներկա իրավիճով, Արցախի հարցով և պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան և Արցախ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան