Նիդեռլանդներում վաճառքի է հանվել 21Connect եզակի արևամոբիլը
Գիտություն և Մշակույթ
Նիդեռլանդներում վաճառքի է հանվել արևամարտկոցներով աշխատող՝ իր տեսակի մեջ եզակի էլեկտրամոբիլը, որը չորս տարի առաջ ստեղծել է Տվենտի համալսարանի մասնագետների խումբը, տեղեկացնում է«Արմենպրես»-ը:
21Connect ավտոմոբիլը հաղթահարել է ավելի քան 4 հազար կիլոմետր և հինգերորդն է հատել արևամոբիլների՝ 2011 թվականին տեղի ունեցած World Solar Challenge մրցարշավի վերջնագիծը: Արևամոբիլի վաճառքի վերաբերյալ հայտարարությունը մայիսի 8-ին հայտնվել էր Նիդեռլանդներում հայտարարությունների ամանահանրահայտ Marktplaats կայքում: Արևամոբիլի սկզբնական արժեքն ընադամենը 150 եվրո էր, սակայն, գինն արագորեն բարձրացել է և մայիսի 13-ի կեսօրի դրությամբ հասել 385 հազար եվրոյի:
Ստացված միջոցներն ուսանողները պլանավորում են տրամադրել արևամարտկոցներով աշխատող նոր էլեկտրամոբիլի ստեղծմանը՝ 2015 թվականի մրցարշավին մասնակցելու համար:
Ինչպես ասված է կայքում զետեղված հայտարարության մեջ, արևամոբիլը կարող է զարգացնել ժամում մինչև 140 կիլոմետր արագություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)